Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը «Մերկուրի» մրցանակներ է հանձնել տնտեսության տարբեր ոլորտներում լավագույնը ճանաչված ընկերություններին

Հոկտեմբեր 23,2015 21:15

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում մասնակցել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «Մերկուրի» ավանդական մրցանակաբաշխությանը: «Մերկուրի» մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացվում է 2006 թվականից:

Կառավարության ղեկավարը «Մերկուրի» մրցանակ է հանձնել 5 անվանակարգում լավագույնը ճանաչված ընկերությունների ղեկավարներին՝ «Շարժական կապի առաջատար օպերատոր» անվանակարգում՝ «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, «Լավագույն վճարային համակարգ» անվանակարգում՝ «Telcell» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանին, «Հայրենական լավագույն ապրանքանիշ» անվանակարգում՝ «Էլբատ» ընկերության նախագահ Սամվել Աբրահամյանին, «Ֆինանսաբանկային համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման բնագավառում առաջատար ընկերություն» անվանակարգում՝ «LSoft» ընկերության տնօրեն Լարիսա Լալայանին, «Ժողովրդական բանկ» անվանակարգում՝ «Յունիբանկ» ԲԲԸ վարչության անդամ, ֆինանսական տնօրեն Գոհար Գրիգորյանին:

MHM0100126-copy

Ընդհանուր առմամբ «Մերկուրի» մրցանակ է շնորհվել 25 անվանակարգում՝ տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերություններին, պարգևներ բիզնեսին աջակցող կազմակերպություններին և անհատներին։ «Մերկուրի»–ն միջազգային մրցանակաբաշխություն է, այն կազմակերպում են աշխարհի բոլոր առևտրաարդյունաբերական պալատները։

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031