Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Սերժ Սարգսյանը առանց կեղծիքի կարո՞ղ է յոլա գնալ» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 30,2015 19:35

Արամ Մանուկյանի կարծիքով՝ երկար բացատրելու եւ համոզելու կարիք չկա

«Դեկտեմբերի 6-ին հնարավորություն կա, որ ոչ ասենք, ազգովի պետք է ոտքի կանգնենք, ասենք՝ դու էլ, քո Սահմանադրությունն էլ»,- հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքի ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նրա խոսքերով՝ երկար համոզելու եւ բացատրելու կարիք չկա. «Մենք վաղվանից պտտվելու ենք գյուղերում, մինչեւ դեկտեմբերի 6-ը պտտվելու ենք բոլոր տեղերում, բայց անգամ դրա կարիքը չկա. ուր որ եղել ենք ժողովուրդը շատ լավ է հասկանում, շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունենում: Բոլորը գիտեն, որ այստեղ Սահմանադրության խնդիր չկա, ոչ մի իրավական խնդիր չկա, ընդամենը Սերժ Սարգսյանը կամք է արտահայտել շարունակել կա՛մ սրան կողմ ես, կա՛մ սրան դեմ ես»:

Նա համարում է, որ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, որ Հայաստանում չկա մեկ մարդ, որ իրեն աջակցի. «Երեկվա այդ օրենքի քննարկումը պա՞րզ չէր, 500 հազար քարտ են բերել, որ առանց գրանցում ուզում են քվեարկել, ուրիշ ճանապարհ կարծո՞ւմ եք ունի: Ինքը չի հասկանում, որ որեւէ գյուղում, որեւէ հիմնարկում, որեւէ դպրոցում Սերժ Սարգսյանին աջակցող չկա: Գիտի, ամբողջ աշխարհը գիտի, ինքը գիտի, բոլորը գիտեն, բայց որպեսզի այդ անհամաձայնությունը, ինքը դարձնի համաձայնություն կեղծելու է, Սերժ Սարգսյանը առանց կեղծիքի կարո՞ղ է յոլա գնալ, դուք պատկերացնում եք Հանրապետական կուսակցությունը առանց կեղծիքի: Որ պահին Հանրապետական կուսակցությունը կեղծեց Հանրապետական կուսակցություն չի, որ պահին Սերժ Սարգսյանը կեղծեց, Սերժ Սարգսյան չի: Սրանք իրար հետ ամուսնացած են, սրանք երկվորյակ են, սրանք նույնն են: Եվ մեր խնդիրը բոլոր կոչերը իրականացնել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031