Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ ղեկավար կազմը հանդիպել է Վարդենիսի, Մարտունու, Գավառի, Երեւանի Նուբարաշեն եւ Նոր Նորք համայնքների ԲՀԿ խորհրդի անդամներին եւ բնակիչներին

Նոյեմբեր 06,2015 21:50

Այսօր ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԲՀԿ Վարդենիսի, Մարտունու, Գավառի, իսկ օրվա երկրորդ կեսին՝ Երեւանի Նուբարաշեն եւ Նոր Նորք համայնքների ԲՀԿ խորհրդի անդամների եւ բնակիչների հետ։

ԲՀԿ ներկայացուցիչների քարոզչական խմբերը հանրությանը ներկայացրել են սահմանադրական առաջարկվող փոփոխություններն ու պատասխանել քաղաքացիների հարցերին։ Մասնավորապես, հանրությանը հետաքրքրում էին քաղաքական մենաշնորհի, ընտրությունների երկրորդ փուլի, արդարադատության համակարգի, ինչպես նաեւ՝ ընդդիմության լիազորություններին առնչվող հարցեր։

ԲՀԿ պատասխանատուները ներկայացրել են նաեւ կուսակցության դիրքորոշումը երկրի սոցիալ-տնտեսական եւ արտաքին քաղաքական օրակարգի խնդիրների վերաբերյալ։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30