Լրահոս
Օրվա լրահոսը

«Հատուկ կարիքներ ունեցող անձանց համար անհրաժեշտ պայմանները չեն ապահովվել հանրաքվեին մասնակցելու համար»

Նոյեմբեր 11,2015 14:27

«Հաշմանդամություն ունեցող անձանց ազգային դաշինքի» նախագահ Զարուհի Բաթոյանը մտահոգված է՝ առաջիկա ընտրություններին հաշմանդամ մարդիկ խնդիրներ կունենան մասնակցելու: Այսօր «Անալիտիկ» ակումբում նա ասաց, որ մասնակցության համար ապահովված չեն անհրաժեշտ հարմարությունները:

«Նկատի չունենք միայն տեղաշարժվելու խնդիր ունեցող անձանց, կան լսողության, տեսողության կամ մտավոր հաշմանդամություն ունեցող անձիք, ովքեր ունեն նաեւ տեղեկատվության պակաս: Մենք այս հարցով դիմել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին բոլոր հարմարավետ պայմանների ստեղծման համար»,- ասաց Զարուհի Բաթոյանը:

Նա հիշեցրեց, որ հինգ տարի առաջ վավերացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան.« Կոնվենցիայի նպատակն է աջակցել պաշտպանել եւ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց ՝ լիարժեքորեն եւ հավասարապես օգտվել մարդու իրավունքներից եւ հիմնարար ազատություններից, ինչպես նաեւ ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30