Նոյեմբերի 17-ը զինվորական տոնացույցում նշվում է որպես Բուժծառայողի օր:
Տոնի կապակցությամբ նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողներ:


Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում հնչած շնորհավորական ելույթներում ընդգծվել է, որ ՀՀ զինված ուժերի կազմավորմանը զուգընթաց ձևավորված ԶՈւ ռազմաբժշկական ծառայությունը անցած տարիներին մեծ վերելք է ապրել՝ այսօր արդեն ունենալով տեխնիկապես հագեցած և միջազգային չափորոշիչներին համապատասխան հոսպիտալներ, բուժսարքավորումներ, և որ ամենակարևորն է` բարձրակարգ բժիշկ մասնագետներ:
Այսօր ԶՈւ ռազմաբժշկական ծառայությունը ակտիվորեն համագործակցում է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Բազմաթիվ բժիշկ-սպաներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ վերապատրաստվում են գործընկեր պետություններում, մասնակցում են տարատեսակ միջազգային ռազմաբժշկական վարժանքների և հավաքների, ինչը, անկասկած, նպաստում է զինվորական բժշկության մակարդակի բարձրացմանը:
ՀՀ պաշտպանության նախարարություն



















































