Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 17-ը Բուժծառայողի օրն է

Նոյեմբեր 17,2015 20:13

Նոյեմբերի 17-ը զինվորական տոնացույցում նշվում է որպես Բուժծառայողի օր:

Տոնի կապակցությամբ նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողներ:

ruzanna khachatryan

ohanyan-medal pn1Շնորհավորելով զինվորական բժիշկներին մասնագիտական տոնի կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում կարևորել է նրանց դերը ազգային բանակի կայացման և զարգացման գործում, վստահեցրել է, որ թե պատերազմական տարիներին, թե հարաբերական խաղաղության ներկա ժամանակահատվածում զինվորական բժիշկները պատվով իրականացնում են իրենց առջև դրած խնդիրները, պայքարում են զինվորի ու սպայի` հայրենիքի պաշտպանների առողջության ու կյանքի համար:

Միջոցառման ընթացքում հնչած շնորհավորական ելույթներում ընդգծվել է, որ ՀՀ զինված ուժերի կազմավորմանը զուգընթաց ձևավորված ԶՈւ ռազմաբժշկական ծառայությունը  անցած տարիներին մեծ վերելք է ապրել՝ այսօր արդեն ունենալով տեխնիկապես հագեցած և միջազգային չափորոշիչներին համապատասխան հոսպիտալներ, բուժսարքավորումներ, և որ ամենակարևորն է` բարձրակարգ բժիշկ մասնագետներ:

Այսօր ԶՈւ ռազմաբժշկական ծառայությունը ակտիվորեն համագործակցում է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Բազմաթիվ բժիշկ-սպաներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ վերապատրաստվում են գործընկեր պետություններում, մասնակցում են տարատեսակ միջազգային ռազմաբժշկական վարժանքների և հավաքների, ինչը, անկասկած, նպաստում է զինվորական բժշկության մակարդակի բարձրացմանը:

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

 

 

 

 

                              

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30