Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական տիկնայք ու Արարատի դատախազը՝ Aravot.am-ի հետքերով

Նոյեմբեր 24,2015 17:45

Օրերս Aravot.am-ը հրապարակել էր «Գյումրու անօթեւանության դեմ պայքարին միացան Շիրակի դատախազն ու մարզի ողջ ոստիկանությունը» վերտառությամբ հոդված՝ անդրադառնալով Շիրակի թեմի Սուրբ Յոթ Վերք Եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ի երիտասարդների իրականացրած «Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագրին:

Հիշեցնենք, որ գյումրեցի երիտասարդները, դռնեդուռ ընկնելով ու փողոցներում կանգնելով, մեկ բացիկը վաճառում են ընդամենը 400 դրամով, որպեսզի հասցնեն դեկտեմբերին երկու սենյականոց բնակարան գնել գյումրեցի անօթեւան մի ընտանիքի համար: Նրանք երկու տարի շարունակ իրականացրել են այս ծրագիրը՝ մանկահասակ երեխաներ ունեցող ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու ընտանիքների նվիրելով բնակարաններ:

Արձագանքելով մեր այդ հրապարակմանը՝ անօթեւանության դեմ գյումրեցի երիտասարդների պայքարին միացան ՀՀԿ-ական պատգամավոր, ծնունդով գյումրեցի Նաիրա Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու Արարատի մարզի դատախազ, ծնունդով դարձյալ գյումրեցի Համբարձում Մելիք-Սարգսյանը:

Այսօր տեղեկացանք, որ տիկին Նաղդալյանի որդին, որը սովորում է Մոսկվայում, ընթերցելով Aravot.am-ի նյութը ու շատ ազդվելով՝զանգահարել է մորը ու հորդորել, որ բացիկներ գնի: ԱԺ փոխնախագահն էլ որոշել է 50 բացիկ ձեռք բերել, ավելի վաղ նույն քանակությամբ բացիկներ գնել էր Նաիրա Կարապետյանը՝ իր պատրաստակամությունը հայտնելով օգնել երիտասարդներին իրացման հարցում:

Քիչ առաջ մեր հրապարակմանը արձագանքեց նաեւ Արարատի մարզի դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանը՝ գնելով 100 բացիկ:

Հիշեցնենք, որ երիտասարդների այս նախաձեռնությանը միացել էր նաեւ ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30