Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «Պոլիտեխնիկական խաղեր-2015» մրցույթ-փառատոնը

Նոյեմբեր 30,2015 15:55

Նոյեմբերի 30-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) մեկնարկել է «Պոլիտեխնիկական խաղեր-2015» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը։

Պոլիտեխնիկական խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և համալսարանի ուսանողական խորհուրդը։

Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծեց, որ պոլիտեխնիկական խաղերն արդեն ավանդույթ են դարձել։ Նա նշեց, որ նման միջոցառումներն ուսանողական կյանքն ավելի բովանդակային դարձնելու, նրանց առօրյայում կրթությունը, մշակույթն ու սպորտը հնարավորինս մերձեցնելու համար են։ Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ այսուհետև նման ծրագրերը բուհերում ավելի մասշտաբային են դառնալու։

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն էլ նկատեց, որ տարեցտարի ուսանողական սպորտը Հայաստանում զարգանում է։ Նա նաև նշեց, որ ուսանողական սպորտն իր հերթին նպաստելու է Հայաստանում սպորտի զարգացմանը։

Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը տեղեկացրեց, որ մասնակից թիմերը ձևավորվել են ըստ բուհի 12 ֆակուլտետների, ՀԱՊՀ ավագ դպրոցի և քոլեջի: Մրցութային ձևերն են՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, շախմատ, սեղանի թենիս, պար, երգ, նկարչություն։ Ուսանողները կմրցեն նաև ՈՒՀԱ, ինչպես նաև ինտելեկտուալ մրցույթներում։ Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 25 ուսանողներից:

Խաղերը տևելու են 2 շաբաթ։ Ընդհանուր առմամբ միջոցառմանը մասնակցում է մոտ 350 ուսանող։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30