Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ընտրախախտումներ են արձանագրել Գյումրու ՀԱԿ կառույցում

Դեկտեմբեր 06,2015 23:14

Aravot.am-ը Գյումրու ՀԱԿ կառույցի պատասխանատու Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ահազանգեր են ստացել այսօր ընտրատեղամասերից ու  հանրաքվեին մասնակցող քաղաքացիներից, ի՞նչ ընտրախախտումներ է արձանագրել իրենց կառույցում տեղակայված «Ոչ»-ի շտաբը: «Ահազանգերն առաջին հերթին վերաբերում են մարդկային կուտակումներին, այսպես ասած ուղղորդված քվեարկությանը, որի ականատեսը եղել են մեր հանձնաժողովի անդամներն ու վստահված անձիք, որը նաեւ հակասում է  Հայաստանի ոստիկանապետի հավաստիացումներին, ինչը որ օրեր առաջ հորդորում էր, հանձնարարում էր իր ենթականերին: Եվ հիմնավոր մտահոգություն ունենք նույնականացման քարտերի վերաբերյալ, որ մի քանի ընտրատեղամասերում զանգվածաբար քվեարկություն է եղել նույնականացման քարտերով: Մինչ այդ ինֆորմացիա ունեինք, որ նույնականացման քարտերը տրամադրվել են Գյումրու անձնագրային բաժանմունքից, մենք կփորձենք վերահաշվարկի միջոցով, ընտրացուցակները բացելու, նայելու միջոցով համադրել եւ գտնել այն ընտրողներին, որոնք որ ենթադրում ենք նույնականացման քարտերով ու անձնագրերով կրկնակի քվեարկություն են կատարել: Մեր վստահված անձինք նկատել են եւ նոր անձնագրեր, եւ նույնականացման քարտերով բավական քանակությամբ քվեարկողներ»:

Հարցին՝ ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգ ստացե՞լ եք, մեր զրուցակիցն ասաց. «Այս պահին ընտրակաշառք բաժանելու փաստի վերաբերյալ որեւէ ահազանգ չունենք, բայց ուղղորդված քվեարկությունը ինքնին ենթադրում է ընտրակաշառքի բաժանում, այլապես ինչո՞ւ պիտի ընտրողը փորձեր ինչ-որ մի մեքենայի միջով անցնելուց հետո նոր մտներ ընտրատեղամաս»:

Ժամը 17.00-ի դրությամբ Գյումրիում, ըստ Մուրադ Գրիգորյանի տվյալների, հանրաքվեի մասնակիցների թիվը կազմել է  18 հազար: Սա, ըստ մեր զրուցակցի, ելնելով Գյումրիում մնացած բնակչության ու ընտրողների քանակից՝ նշանակում է, որ  այնքան էլ պասիվ չեն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031