Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրեցին ինքնաբուխ գնաց, «Ոչ» ասեց, օրինակ՝ ի՞նչ կա նեղվելու». Սամվել Բալասանյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2015 16:08

Այսօր լրագրողները Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է Գյումրիում «Այո»-ի պարտությունը պատճառ դառնա, որ նախագահը փոշմանի ու փողոցաշինության, լուսավորության համար խոստացված 23 միլիոն եվրո վարկային գումարը չփոխանցի:

«Ոչ մի դեպքում, ինձ այս հարցը տվեցին դեկտեմբերի 5-ին, ես չպատասխանեցի, հիմա պատասխանեմ, քանի որ հանրաքվեն անցել է: Սովորական աշխատանքային գրաֆիկով նախագահի մոտ ընդունելություն էր՝ որպես երկրորդ քաղաքի քաղաքապետ: Ասեմ, որ ցածր կամ բարձր ցուցանիշը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ»:

Aravot.am-ը քաղաքապետից հետաքրքրվեց, թե այսօր Գյումրի այցելած ու քաղաքապետի առանձնասենյակում մի քանի րոպեով առանձացած կառավարության ղեկավարը, որն «Այո»-ի շտաբի պատասխանատուն է, չնեղվե՞ց իրենից, որ «Ոչ»-ն է հաղթել Գյումրիում:

Սամվել Բալասանյանը սկզբում հասկացավ, թե հարցնում ենք՝ արդյոք ինքը՝ որպես քաղաքապետ, նեղվա՞ծ է գյումրեցիների ընտրությունից, նա պատասխանեց. «Ճիշտն ասած, ես ոչ էլ նեղվեցի: Ես երեկ, երբ գնացել էի քվեարկության, ասացի՝գնացեք, հարգելի գյումրեցիներ, ակտիվ մասնակցություն ունեցեք, եւ իրենք ունեցան: Ասեմ, նմանատիպ ակտիվ մասնակցություն՝ 41 000-ից ավելի մասնակից, քաղաքապետի ընտրության ժամանակ էր եղել: Գիտեք, որ այն ժամանակ 79 ավագանիներ կային, ինքնաբուխ բնակչությունը գնաց՝ «Ոչ» ասաց: Հիմա իր կարծիքն է, եւ մենք որեւէ խնդիր չունենք դրա հետ կապված, որովհետեւ ամեն մարդ ունի իր քվեն, իր փակ, գաղտնի քվեարկությամբ ինքն իր քվեարկությունը կատարել է, ի՞նչ կա նեղվելու օրինակ»:

Մեր դիտարկմանը, թե նկատի ունենք վարչապետի նեղացած լինել-չլինելու հանգամանքը, Սամվել Բալասանյանն ասաց. «Ոչ, ոչ մի դեպքում, նույնիսկ էդ մասին խոսակցություն չեղավ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031