Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուրս եկեք փողոց, հեղափոխությունը սկսված է».մեկնարկեց «Նոր Հայաստանի» անհնազանդության երթը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2015 17:49

«Միացեք, միացեք», «Հեռացիր», «Ազատ, անկախ Հայաստան», «Դուրս եկեք փողոց, հերիքա տներում հետևեք, թե ինչպես են կործանում ձեր երկիրը», «Երկրում հեղափոխությունը սկսված է», «Մահ ռեժիմին». այս վանկարկումներով «Նոր Հայաստան» հանրային փրկության  ճակատը քիչ առաջ Ազատության հրապարակից սկսեց իր անհնազանդության երթը:

Առաջնագծում Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Զարուհի Փոստանջյանը, Պետրոս Մակեյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հմայակ Հովհաննիսյանն ու Վարուժան Ավետիսյանն են:

Ազատության հրապարակում հավաքված տասնյակ քաղաքացիները երթով անցնում են  Թումանյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Ֆրանսիայի հրապարակով, Բաղրամյան պողոտայով, Մոսկովյան փողոցով, Կորյուն փողոցով, կլինեն ԿԸՀ-ի մոտ: Այնտեղից վերադառնալուց կանցնեն Աբովյան, Սայաթ- Նովա փողոցներով և կվերադառնան Ազատության հրապարակ՝ մասնակցելու ժամը 18.00-ին «ոչ»-ի ճակատի նախաձեռնած հանրահավաքին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031