Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է իշխանությունը Իջեւանում  միշտ պարտվում

Դեկտեմբեր 08,2015 21:03 Share
Աջակցեք aravot.am-ին

Դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի  արդյունքներով Տավուշի մարզում  «այո»-ն հաղթել է:  Սակայն մարզկենտրոն Իջեւանում սահմանադրության  փոփոխությունների հակառակորդներն ավելի շատ են : Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ  Իջեւան քաղաքի ընտրական 8 տեղամասերից ստացված տվյալներով, ընդհանուր առմամբ, սահմանադրության նախագծի օգտին քվեարկել է 2088, դեմ՝ 3357 ընտրող:

Հավելենք, որ  2013թ. նախագահական ընտրությունների արդյունքներով Րաֆֆի Հովհաննիսյանը Իջեւան քաղաքում ավելի շատ ձայն էր ստացել, քան Սերժ  Սարգսյանը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: