Լրահոս
Օրվա լրահոսը

Գիրք-ալբոմների շնորհանդես Սուրբ Գևորգ եկեղեցուն հարակից արտ-սրահում. Virahayoctem.ge

Դեկտեմբեր 13,2015 15:46

Virahayoctem.ge. Վիրահայոց թեմի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի նախաձեռնությամբ ու «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, 2015 թվականի դեկտեմբերի 11-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցուն հարակից արտ-սրահում կայացավ «Surb Gevorg Cathedral. որմնանկարներ», «Սայաթ Նովա. քնարերգություն» եւ «Քարթլիի թագուհի Շուշանիկը»  գիրք-ալբոմների շնորհանդեսը,  որին ներկա էին Թբիլիսիում գործող գրադարանների և պատկերասրահների ղեկավարներ, մշակույթի եւ արվեստի հայ և վրացի գործիչներ, Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ, Հայաստանից ժամանած հյուրեր:

Գիրք-ալբոմները հրատարակվել են  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից և նվիրված են Վիրահայոց թեմի առաջնորդանիստ տաճարի՝ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերակառուցմանը: Գիրք-ալբոմները խորհրդանշում են  այն ընդհանուր մշակութային արժեքները, որոնք միավորում են հայ եւ վրաց ժողովուրդներին:

«Քարթլիի թագուհի Շուշանիկը»  գիրք-ալբոմը նվիրված է Վարդան Մամիկոնյանի դստեր՝  սուրբ Շուշանիկի վարքաբանությանը: Փորձությունների ու տառապանքների մի ուղի, որ կրում էին քրիստոնյա Հայաստանն ու Վրաստանն՝ իրենց հավատի ու ինքնության պահպանման  ճանապարհին: Գիրք-ալբոմի հեղինակներ Հայաստանի Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանի և պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանի առաջարկով՝ Հայաստանի Գեղագիտության ազգային կենտրոնի, Վրաստանի Էլենե Ախվլեդիանիի անվան մանկական պատկերասրահի սաներն ու Արցախի  պատանի նկարիչները Սուրբ Շուշանիկի կյանքի պատմությունը  ներկայացրել են գույների ու նկարների միջոցով, որոնք էլ տեղ են գտել ալբոմում:

Հրապարակումն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031