Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտին. «Թուրքիայի ղեկավարությունից մեկը որոշել է լիզել ամերիկացիների համապատասխան տեղը» (տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2015 14:04

«Մենք կարծում ենք, որ մեր թուրք գործընկերների գործողությունները («Սու-24» ինքնաթիռի կործանումը) ոչ թե ընկերական, այլ թշնամական էին։ Կործանեցին ռազմական ինքնաթիռը, մեր մարդիկ զոհվեցին։ Եթե դա դժբախտ պատահար լիներ, դրանից հետո մենք լսեցինք Թուրքիայի իշխանությունների պարզաբանումները, թե չեն իմացել, որ դա ռուսական ինքնաթիռ է։ Ի՞նչ են անում այդ դեպքում։ Վերցնում են հեռախոսը եւ բացատրում իրավիճակը»,- այս մասին իր ամենամյա ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր Պուտինը։

Պատասխանելով ռուս-թուրքական հարաբերությունների սրացման վերաբերյալ թուրք լրագրողի հարցին, ՌԴ նախագահը նաեւ ասել է, որ Թուրքիան դրա փոխարեն վազել է Բրյուսել եւ ասել, որ իրենց նեղացնում են. «Ո՞վ է ձեզ նեղացրել։ Մենք ինչ-որ մեկին ձե՞ռք ենք տվել։ Ոչ։ Սկսեցին թաքնվել ՆԱՏՕ-ի հետեւում։ ՆԱՏՕ-ին դա պե՞տք է։ Պարզվեց, որ ոչ»։

Նա հայտարարեց, որ Ռուսաստանը չի հրաժարվել համագործակցությունից. «Ես եղել եմ Անթալիայում, խոսել եմ Թուրքիայի ղեկավարների հետ։ Նրանք մեր առջեւ շատ նուրբ հարցեր են դրել եւ աջակցություն են խնդրել։ Չնայած, որ այժմ մեր հարաբերությունները փչացել են, ես չեմ ասի, թե ինչի մասին էր խոսքը։ Դա իմ ոչը չէ։ Այդ պահանջները միջազգային իրավունքի համատեքստում չէին տեղավորվում։ Մենք ասացինք, որ այո համաձայն ենք եւ պատրաստ ենք օգնել»։

Պուտինը դժգոհություն հայտնեց, որ իրենք պատրաստակամություն են հայտնել Թուրքիային օգնել իր նուրբ հարցերում, իսկ վերջինս չի վերցրել հեռախոսը եւ բացատրել իրավիճակը. «Դժվա՞ր է արդյոք վերցնել հեռախոսը եւ բացատրել իրավիճակը։ Ես չեմ հասկանում՝ ի՞նչ էին ուզում նրանք ստանալ դրանով։ Չեմ հասկանում նրանք կարծում էին, թե մենք կփախնե՞նք Սիրիայից։ Իհարկե ոչ։ Ռուսաստանն այդ երկիրը չէ։ Մենք մեր զորքերն ավելի ենք շատացրել այնտեղ։ Այնտեղ հակաօդային պաշտպանության ուժեր չկային, իսկ հիմա «S-400» է կանգնած»։

Այն հարցին, թե այս գործում հնարավո՞ր է երրորդ երկիր խառնված լինի, Պուտինը պատասխանեց. «Ես հասկանում եմ Ձեր ակնարկը։ Մենք դա չգիտենք։ Բայց եթե Թուրքիայի ղեկավարությունից ինչ-որ մեկը որոշել է լիզել ամերիկացիների համապատասխան տեղը, չգիտեմ ճի՞շտ են արել, թե՞ ոչ։ Ես չգիտեմ, թե դա պե՞տք է արդյոք ամերիկացիներին։ Ամեն դեպքում՝ Թուրքիան բոլորին վատ վիճակում է դրել»։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031