Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ էր գլխավոր դիրիժորի հաստիքի գոյությունը խանգարում Օպերային թատրոնի ստեղծագործական աշխատանքներին. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 18,2015 11:21

Երբ Գեղամ Գրիգորյանից փորձեցինք հավելյալ հետաքրքրվել, թե ուրիշ ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են  կատարվել թատրոնում, նա ասաց, որ կան որոշ փոքր փոփոխություններ, բայց դրանք չի կարող թվարկել։ Դժվարացավ նաեւ պատասխանել, թե հատկապես ինչո՞վ էր գլխավոր դիրիժորի հաստիքի գոյությունը խանգարում Օպերային թատրոնի ստեղծագործական աշխատանքները ճիշտ հունով տանելուն։ «Չեմ կարող ու չեմ ուզում ասել։ Հիմա դրա ժամանակը չէ»,- զրույցը եզրափակեց նա։

Ավելի ուշ, սակայն, այլ լրատվամիջոցների հետ զրույցում նա չէր բացառել, որ երկու-երեք տարի հետո կարող է նպատակահարմար գտնել վերականգնել կրճատված հաստիքը։

Այն զբաղեցնելու հավակնորդներից մեկը համարվող Սերգեյ Սմբատյանը հերքեց, որ ինքը նման մտադրություն ունի։ «Օպերային թատրոնում գլխավոր որոշումներ կայացնողը մեր ժամանակների հերոս, աշխարհահռչակ (այս դեպքում միանշանակ տեղին է հենց այսպես ասել) մեներգիչ, կատարողական արվեստի մեր ամենանշանավոր մարդկանցից մեկն է՝ Գեղամ Գրիգորյանը։ Քննարկել կամ կասկածի տակ դնել նրա որոշումը, կարծում եմ, անհեթեթ է։ Ես մեծ հույս ունեմ, որ Գեղամ Գրիգորյանի վերադառնալուց հետո մեր ասպարեզում շատ փոփոխություններ կլինեն, առավել եւս՝ օպերային թատրոնում, քանի որ նա իր գործի մեծ գիտակ է։ Ինչ վերաբերում է իմ կողմից օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը զբաղեցնելուն, ապա դա ուղղակի անհեթեթություն է։ Ես չեմ պատրաստվում լքել մեր ստեղծած կոլեկտիվը։ 2016թ. հունվարի 25-ին նշելու ենք մեր գործունեության տասնամյակը եւ մեծ նպատակներ ունենք, որոնք պիտի իրագործենք միասին։ Մեզ ընդունում է մեր հանդիսատեսը, մեզ սիրում եւ սպասում են արտերկրում։ Ինձ համար արդեն ծիծաղելի են այս բոլոր խոսակցությունները։ Մեր երկրում գործում են բազում դիրիժորներ։ Միանգամից ուզում եմ բոլորին հանգստացնել՝ ես չեմ հավակնում եւ ոչ մեկի պաշտոնին»,- փոխանցեց Սերգեյ Սմբատյանը:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031