Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պատկերացրեք հայ տղամարդու վիճակը, որը, պարտվելով  ժողովրդին, կանանց է ուղարկում»

Դեկտեմբեր 20,2015 17:32

Այսօր «Նոր Հայաստան»-ի այցելեց նաեւ Վանաձոր քաղաք: Այստեղ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց վանաձորցիներին իրենց կամքը ցույց տալու համար:

«Վանաձորը ցույց տվեց իր ոգին եւ ողնաշարը, անգամ համատարած ստի եւ կեղծիքի առաջ իր կամքը թելադրեց, ինչպես Նախագահական ընտրություններին, այնպես էլ հանրաքվեին՝ ոչ ասելով»,- ասաց նա՝ նշելով, որ սա փաստում է, որ քաղաքացին դեռ շնչում է: «Մեր նպատակն այն է, որ Վանաձորի, Իջեւանի, Գյումրիի եւ շատ ու շատ այլ քաղաքների օրինակը տարածվի, դառնա հաղթանակ, այդ օրը կգա:

Այսօր Հանրապետական կուսակցության ապօրինի իշխանությունը հոգեվարքի  մեջ է»,- ասաց նա: Այդպես է կարծում, որովհետեւ տեսնում է, թե ինչպես են իրենց փրկելու համար զանազան սադրանքների դիմում բոլոր քաղաքներում:

«Բոլորովին այլ իրավիճակ է Հայաստանում, վախկոտ իշխանավորները ոչ միայն գողացան ժողովրդի քվեն՝ խորացնելով իրենց մեղսակցությունն ու պատասխանատվությունը ժողովրդի առաջ, այլ նաեւ դրանից հետո ուղարկելով ուսուցիչներին, տնօրեններին, կանանց՝ խանգարելու  համար մեր հավաքները: Պատկերացրեք հայ տղամարդու վիճակը, որը, պարտվելով  ժողովրդին, կանանց է ուղարկում՝ ուսուցիչներին, տնօրեններին եւ այլն, սրա՞ն հասանք, սրա՞ համար զոհեր տվինք սահմանին, սրա՞ մասին երազեցինք դարեր ի վեր:  Ոչ: Ուրեմն, մենք այստեղ հանձնառու ենք շարունակելու մեր պայքարը մինչեւ վերջ»,- ասաց նա:

Ելույթ  էր ցանկանում ունենալ նաեւ Վանաձորի բնակիչ Գառնիկ  Սահակյանը: Դեռ մի քանի նախադասություն էր արտաբերել ընտրությունների ժամանակ Վանաձորի պետական մարմինների կողմից իրենց նկատմամբ գործադրված  ճնշումների մասին, երբ հավաքվածներից մի տղամարդ բղավեց եւ մեղադրեց սուտ խոսելու մեջ:  Տեղի ունեցավ բախում քաղաքացիների միջեւ, ոստիկանությունը քիչ հետո հեռացրեց աղմուկ բարձրացնողներին:

Րաֆֆի Հովհաննիսյանը բարձրախոսով դիմեց ոստիկաններին, թե զգուշացրել էի, որ սադրանքներ լինելու են, կոչ արեց հեռացնել բոլոր սադրիչներին, հետո ասաց.

«Հետաքրքիր է՝ որ քաղաք էլ մտնում ենք, քաղաքապետի անուն չենք տալիս, բայց ամեն մեկն իր վրա է վերցնում քաղաքապետին պաշտպանելու դերը:

Մենք խոսում ենք Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ մնացած մեղսակից  քաղաքացիների մասին»:

Գառնիկ Սահակյանը  վերադարձավ իր ելույթին. «Վանաձորը զանգվածային ճնշումների արդյունքում ոչ ասեց հանրաքվեին: Մինչեւ հանրաքվեն վանաձորցիների վրա, հատկապես հանձնաժողովի վրա զանգվածային ճնշումներ էին լինում:  Որոշ երիտասարդներ ստիպված եղան հրաժարվելու»,- ասաց նա: Նա նշեց, որ այդպիսի Հայաստանում հնարավոր չէ ապրես, դրա մասին չեն երազել:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031