Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումնեը՝ տարվա ձեռքբերում ՀՀԿ-ի համար

Դեկտեմբեր 24,2015 23:21

«Քաղաքական տարին հագեցած էր, կային ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ կորուստներ»,- նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ հաջողություններից առանձնացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, Համահայկական հռչակագիրը. «Երկրորդ կարևորագույն իրադարձությունը ապրիլքսանչորսյան իրադարձությունն էր, երբ Երևան ժամանեցին տարբեր երկրների պատվիրակություններ, այդ թվում նաև 4 նախագահներ, որից երկուսը ՌԴ և Ֆրանսիայի նախագահն էին:

Կարողացանք ներկայացնել առաջադեմ մարդկությանը, որ ցեղասպանության դատապարտումը ժամանակ չի ճանաչում և 100-րդ տարելիցով չենք ավարտում մեր պայքարը՝ հանուն արդարության, հանուն ցեղասպանության դատապարտման: Սա նոր սկիզբ է, ժխտողականության պայքարի, սկիզբ է ավելի միասնական ուժերով դաշնակից երկրների հետ և բոլոր պրոգրեսիվ մարդկության հետ իրականացնենք մեր պայքարը»:

Նա տարվա ձեռքբերում համարեց այս տարի Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը. «Բոլոր դժվարություններով հանդերձ մուտքը կարևոր էր ՀՀ-ի համար, գտնում ենք, որ այո՛, պետք է շարունակել օգտվել և իրացնել այդ պոտենցիալը: Ձեռքբերում էր նաեւ ԵՄ-ի հետ նոր բանակցությունների սկիզբը նոր փաստաթղթի շուրջ: Հայաստանը պատրաստակամ է շարունակել ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը: Մեզ համար շատ կարևոր է շարունակել երկխոսությունը ԵՄ-ի հետ և արդեն իսկ այդ համագործակցության շնորհիվ իրականացրել ենք բազում ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որի արդյունքում ՀՀ-ն դարձել է ավելի ժողովրդավար»:

Տարվա վերջին ու  ձեռքբերումն, ըստ պարոն Շարմազանովի,  սահմանադրական բարեփոխումներն էին.  «ՀՀ-ն ապրում է բարեփոխված Սահմանադրությունով, ինը հնարավորություն է տալիս ավելի անվտանգ ու ժողովրդավարական երկրում ապրելու և քաղաքական պայքարը պայմանավորել ոչ թե անձերի, այլ գաղափարների շուրջ»:

Նա վստահեցրեց, որ Հայաստանում ապահովված է քաղաքական բազմակարծությունը. «Այսօր բազմակարծությունն ապահովված է, դուր գա քաղաքական գործիչներին, թե՝ ոչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031