Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային

Դեկտեմբեր 25,2015 18:45

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային:

Հանդիպման սկզբում անվանի մտավորականը ՀՀ Նախագահին նվիրել է այս տարի լույս ընծայված իր պատմվածքների ժողովածուն՝ վերնագրված «Հարյուր տառապանք»: Էմիր Կուստուրիցան նշել է, թե 2015թ. հայ ժողովրդի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նշումը զգացական պահ էր բոլոր նրանց համար, ովքեր ծանոթ են հայ ժողովրդի պատմությանը, նաև այն ժողովուրդների համար, ովքեր պատմության ընթացքում նմանատիպ արհավիրքների միջով են անցել: Այսօր երեկոյան Երևանում անցկացվելիք համերգը հանրահայտ երաժիշտն իր և իր գլխավորած խմբի փոքրիկ ներդրումն է համարել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման կապակցությամբ, որը, նրա խոսքով, խորհրդանշում է նաև հույսը դեպի ավելի լավ ապագա:

15273_b

Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է անվանի կինոռեժիսորին, նշելով, որ նրա այցելությունը, անկասկած, կարևոր իրադարձություն է մեր երկրի մշակութային կյանքում, և հայ ժողովուրդը մեծ ջերմությամբ է ընդունում Էմիր Կուստուրիցային ու համամարդկային արժեքներ դավանող նրա արվեստը: Հայ և սերբ ժողովուրդների ճակատագրերի ընդհանրությունը, Նախագահի խոսքով, Էմիր Կուստուրիցայի կինոարվեստն առավել հաղորդակից է դարձնում հայ արվեստասերներին:

Սերժ Սարգսյանը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2010թ. աշխարհահռչակ կինոռեժիսորի հետ ունեցած իր նախորդ հանդիպումը և մշտապես ուրախ կլինի հյուրընկալել նրան մեր երկրում: Նախագահը շնորհակալություն է հայտնել անվանի մտավորականին՝ հայ ժողովրդի և նրա պատմության ու մշակույթի նկատմամբ ունեցած նման ընդգծված հարգալից վերաբերմունքի համար և նաև այն նախաձեռնության՝ հիշատակի համերգի, որ այսօր երեկոյան նախատեսված է Երևանում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031