Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ընտրական օրենսգրքի փոփոխություններից առաջ պետք է յուրացնել հանրաքվեի արդյունքները»

Դեկտեմբեր 25,2015 22:55

Մեկնարկել են նոր Ընտրական օրենսգիրք մշակելու շուրջ քննարկումները: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը այս կապակցությամբ մտահոգություններ ունի:

Ըստ նրա, Ընտրական օրենսգրքի (ԸՕ) եւ մյուս օրենքների փոփոխությանն անցնելուց առաջ պետք է կարողանանք սահմանադրական հանրաքվեի արդյունքները յուրացնել: Այն խայտառակությունը, որ տեղի ունեցավ եւ Սերժ Սարգսյանի սահմանադրության նախագիծը, որը պարտադրվեց թե առաջարկման, թե հանրաքվեի միջոցով, անհետեւանք չի կարող անցնել: Չենք գտնվում մի իրավիճակում, որ կարող ենք խոսել գործող օրենսդրության եւ սահմանադրության համապատասխանության մասին: Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, ապա, եթե ընդունենք, որ ղեկավարվելու ենք պարտադրված սահմանադրությամբ, բնականաբար պետք օրենքները համապատասխանեցնենք:

Այլեւս ՀՀ նախագահ չի ընտրվելու, ուղղակի ընտրությամբ, ԱԺ-ն ամբողջությամբ լինելու է համամասնական, եւ խոսքը գնում է կայուն մեծամասնության ձեւավորման մասին: ԸՕ-ում պետք է լուծումներ տրվեն նաեւ ՏԻՄ ընտրությունների հարցին: Եթե դիտարկենք իրավական համապատասխանության տեսանկյունից, իհարկե, պետք է ընտրական օրենսգրքի այդ փոփոխությունները, բայց մենք չենք գտնվում այն վիճակում, որ կարելի է դրա մասին խոսել: Սա անվանում եմ սահմանադրական ճգնաժամ, որովհետեւ առաջարկել են խաղի կանոններ, որոնք բացարձակ վստահություն չունեն»:

Իրավապաշտպանի համոզմամբ, բացակայում է Սերժ Սարգսյանի՝ սահմանադրության նկատմամբ վստահությունը, դրա համապատասխանության հետ կապված անհրաժեշտ երաշխիքները. «Բավարար հիմքեր ունենք պնդելու, որ Սահմանադրության արդյունքները կեղծված են, լցոնված են բացակա ընտրողների փոխարեն, այս հարցը պետք է քննության առարկա դառնա եւ լինի առաջնային, ոչ թե օրենքների փոփոխությունները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031