Լրահոս
Օրվա լրահոսը

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հունվար 03,2016 11:40

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Արագածոտնի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի, Լոռու մարզերի և Կոտայքի մարզի Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհը, Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը, Դիլիջան քաղաքի ոլորանները, Արտաշատ-Վայք-Ջերմուկ, Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհները:

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումներն իրենց ծառայությունը կիրականացնեն ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031