Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մտահոգված է Բահրեյնի Թագավորության 25-ամյա քաղաքացու հնարավոր արտահանձնման փաստով

Հունվար 05,2016 19:00

2016թ. հունվարի 2-ին ՀՀ Ոստիկանության կողմից տարածվել է հայտարարություն այն մասին, որ 2016թ. հունվարի 1-ին՝ ժամը 23:00-ին, Զվարթնոց օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ֆադհել Ռ.-ը, ով 2014թ. մայիսի 25-ից Բահրեյնի Թագավորության կողմից միջազգային մակարդակով հետախուզվում է ԲՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի, 179 հոդվածի, 277/1 հոդվածի, 409/1 հոդվածի, 414/1 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի ու 58 հոդվածի մեղադրանքով /սպանության փորձ, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն, հասարակական և մասնավոր սեփականության վնասում, զանգվածային անկարգություն և ահաբեկչություն/:

Ֆադհել Ռ.-ը ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ: Փաստի մասին տեղեկացվել է ՀՀ Գլխավոր դատախազությունը, ինչպես նաև ՀՀ-ում Ինտերպոլի ներկայացուցչությունը՝ հետախուզումը նախաձեռնողին հայտնելու համար:

Միաժամանակ 2016թ. հունվարի 2-ին Բահրեյնի Թագավորության Հակակոռուպցիոն, տնտեսական և էլեկտրոնային անվտանգության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող անձի, ով ահաբեկչական նպատակներով սեփականության վնասման և պայթուցիկ նյութերի օգտագործման համար Բահրեյնում դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Հակակոռուպցիոն, տնտեսական և էլեկտրոնային անվտանգության գլխավոր տնօրենը Ինտերպոլին խնդրել էր ձերբակալել հետախուզվող անձին, ինչպես նաև հայտնել է, որ քայլեր են ձեռնարկվում կալանավորված անձին վերադարձնելու ուղղությամբ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խիստ մտահոգված է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Ինտերպոլի միջոցով Բահրեյնի Թագավորության 25-ամյա քաղաքացու հնարավոր արտահանձման փաստով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031