Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանություն Արմավիրում. պարզվել է զինված միջադեպի շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը

Հունվար 06,2016 17:23

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` հունվարի 6-ին  «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ:

2016թ. հունվարի 6-ին Վաղարշապատի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղամարդ` մահացու հրազենային վնասվածքով: Պարզվել է, որ երիտասարդը հրազենային վնասվածքն ստացել է «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով`  հունվարի 6-ին` ժամը 00:20-ի սահմաններում,  Արմավիրի մարզի «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում առերեւույթ հանցագործություն կատարած անձը երկու և ավելի անձանց ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող հրազենով դիտավորությամբ կրակել է Տարոնիկ գյուղի բնակիչներ Արամ Կարապետյանի և Արմեն  Խլղաթյանի (Տարոնիկ գյուղի գյուղապետ) ուղղությամբ: Ստացած հրազենային վնասվածքից   Արամ Կարապետյանը  մահացել է, իսկ Արմեն Խլղաթյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել Երևան քաղաքի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են զինված միջադեպի շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր գործողությունները` նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031