Լրահոս
Օրվա լրահոսը

Բքի պատճառով կան դժվարանցանելի ճանապարհներ

Հունվար 06,2016 18:16

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի, մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Գորիս-Սիսիան, Արթիկ-Մանթաշ, Արթիկ-Մարալիկ ճանապարհահատվածները:

Տեսանելիության բացակայության և սաստիկ բքի պատճառով շարունակում են փակ մնալ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է խուսափել նշված դժվարանցանելի ճանապարհներով երթևեկելուց:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031