Լրահոս
Օրվա լրահոսը

Մահ Կոտայքի մարզում. 66-ամյա տղամարդու մարմնի վրա կան ծեծի հետքեր. shamshyan.com

Հունվար 07,2016 11:30

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Նարեկ Մենդիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 6-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած մահվան փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղի վարչական շրջանում գտնվող գերեզմանաքարերի արտադրամասին կից շինությունում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված շինությունում, մահճակալին հայտնաբերել են ոչ մի տեղ գրանցում չունեցող, 66-ամյա Սամվել Մելիքսեթյանի դին: Դատաբժշի նախնական եզրակացության համաձայն՝ երեսի և մարմնի վրա կան ծեծի հետքեր:

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031