Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտի մեջ

Հունվար 10,2016 11:05

Հունվարի 10-ին, ժամը 03.09-ին ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 1-ին կմ-ում արգելափակումից դուրս են բերել Կ. Ե.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 14 US 115 պետհամարանիշի ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Հունվարի 10-ին, ժամը 20.50-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղի մոտակայքում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն ՈւԱԶ մակնիշի 11 UU 378 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Կ. Հ.-ին և 4 ուղևորներին դուրս են բերել և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունվարի 9-ին, ժամը 20.33-ին ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 1-ին կմ-ում արգելափակումից դուրս են բերել Հ. Ա.-ին պատկանող «Հունդաի» մակնիշի 35 PO 855 պետհամարանիշի ավտոմեքենան (4 ուղևոր):

***

Հունվարի 9-ին, ժամը 11.59-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին, կամուրջի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Մ. Ս.-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 27 UU 062 պետհամարանիշի ավտոմեքենան (2 ուղևոր):

***

Հունվարի 9-ին, ժամը 08.49-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դուրս են բերել Հ. Բ.-ի վարած Միցուբիշի Պաջերո մակնիշի 34 QN 263 պետհամարանիշի ավտոմեքենան (3 ուղևոր):

ՏԿԱԻՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031