Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են արտահանման խթանմանն ուղղված հետագա քայլերը

Հունվար 12,2016 17:17

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները: Կառավարության ղեկավարին, մասնավորապես, ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ ստեղծվելիք արտահանման խթանման խորհրդի գործունեության գերակա ուղղությունների, մեխանիզմների և գործիքակազմի վերաբերյալ: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, արծարծվել են խորհրդի աշխատակարգին և գործունեության առաջնահերթություններին վերաբերող հարցեր:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հորդորել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին համատեղել ջանքերը՝ ոլորտում առաջընթաց արձանագրելու համար: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա լրամշակել փաստաթուղթը և ներկայացնել ստորագրման:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031