Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլակ Հայրապետյանը՝ Տիգրան Սարգսյանի մասին. «Ես փոքր մարդ եմ, իրենք վերեւից են ասում»

Հունվար 14,2016 14:10

«Իհարկե, Կճոյանին պիտի կանչենք դատարան, պետք է տեսնենք՝ նա կապ ունի՞ գործի հետ: Կճոյանը ներկա է եղել այնտեղ, նկարներ կան: Կճոյանին էլ, վարչապետին էլ: Թող բոլորը գան դատարան, միանգամից տեսնենք ով է մեղավոր: Թող նստենք միասին խոսենք, տեսնենք նրանցից ով է մեղավոր, ինչու է սա եղել»,- «Օֆշորի գործով» տուժող Փայլակ Հայրապետյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ պնդում է իր պահանջը եւ Նավասարդ Կճոյանից ու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից ակնկալում է առնվազն հստակ բացատրություններ:

Նա ասաց, որ այս ընթացքում Տիգրան Սարգսյանը կամ իր շրջապատի մարդիկ, Նավասարդ Կճոյանը որեւէ կերպ չեն փորձել կապվել իր հետ, նայել իր աչքերին ու գոնե ասել, որ մեզ իզուր ես վարկաբեկում, մենք անմեղ ենք:

Փայլակ Հայրապետյանի խոսքերով՝ վկա Ռուբեն Մկրտչյանն իր ցուցմունքում հստակ նշում է, որ ինքը տեսել է Նավասարդ Կճոյանին եւ Տիգրան Սարգսյանին:

«Ես, Աշոտը գնացինք ԿԲ, որպեսզի թույլատրեն, որ շարունակի վճարումներ անել, իրեն թույլ չէին տալիս: Կենտրոնական բանկում ասեցին, որ Հայրապետյանի խաթր թողնում են, որ վճարումներ անի, վերեւից էլ զանգել էին: Գնացինք Աշոտի հետ միասին իրենց տուն, որ 100 հազար վճարի, ասեց՝ ես փող չունեմ վճարելու, չեմ մուծելու, ինչ ուզում ես՝ գնա արա: Չվճարեց, ես էլ տվեցի ոստիկանություն»,- եղելությունը պատմեց Փայլակ Հայրապետյանը:

Ըստ նրա, Տիգրան Սարգսյանին ԵՏՄ-ում նոր պաշտոն տալը մտահոգություն է առաջացնում. «Դե ես փոքր մարդ եմ, ինչ ասեմ: Իրենք մեծ պաշտոններ են գրավել, վերեւից են ասում ու վերեւից են նշանակում: Իմ խոսքը չի անցնում, եթե անցներ՝ էսպես չէր լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031