Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզիչն իրավունք ունի՞ իր թիմի խաղի վրա խաղադրույք կատարել: Օրենքը պետք է նայել

Հունվար 14,2016 16:30

«Ուլիս Երեւան 2» ՖԱ գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի շահերի պաշտպան Լեւոն Բաղդասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց. «Ինքը տվյալ խաղի հետ կապված ոչ մի հակաօրինական գործառույթ, գործողություն չի իրականացրել: Ավելին, հայտարարել է, որ խաղադրույք չի կատարել, ոչ մեկի հետ չի համագործակցել եւ երրորդ անձի ցուցում էլ չի տվել իր անունից կատարել խաղադրույք»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ այդ գործով զբաղվում է ԱԱԾ-ն: Հնարավո՞ր է, որ խոսքը առավել խոշոր չափերի գումարի մասին է: «Այդ հարցի պատասխանը, ճիշտ կլիներ, տրամադրեր պետական լիազոր մարմինը: Բայց գործառույթը այնքանով, որքանով կարգավորվում է մեր պետական օրենսդրությունով, ինչու չէ, մեր պետական օրենսդրությունը թույլատրում է որպեսզի նմանօրինակ գործերի շրջանակներում զբաղվի պետական լիազոր այդ մարմինը: Ինչ վերաբերում է գումարի չափին, այս պահի դրությամբ, ինչպես պետական լիազոր մարմնի մամլո հաղորդագրության մեջ էր, այնպես էլ՝ մեղադրական որոշման մեջ, խոսքը $ 1000-3000-ի մասին է: Թե հետագայում կլինեն փոփոխություններ՝ նվազեցման կամ ավելացման, նախաքննությունը կորոշի», – պատասխանեց Լեւոն Բաղդասարյանը:

Aravot.am-ի հաջորդ հարցին, թե օրենքը թույլատրո՞ւմ է գլխավոր մարզչին իր թիմի խաղի, կամ առաջնության, որտեղ հանդես է գալիս թիմը, որեւէ այլ հանդիպման հետ կապված խաղադրույք կատարել, Լեւոն Բաղդասարյանը պատասխանեց. «Հետաքրքիր հարց եք տալիս: Օրենքի մեջ պետք է նայել: Իմ սուբյեկտիվ կարծիքով նման սահմանափակում չկա: Գուցեեւ՝ կա: Բայց սույն գործի շրջանակներում ես արդեն տեղեկացրեցի, ինքը խաղադրույք բացարձակ չի կատարել: Օրենքը պետք է նայել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031