Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում խաղադրույքներ կատարելը պիտի արգելվի. Մեսրոպ Առաքելյան

Հուլիս 30,2026 22:52 Share
«Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանի ՖԲ գրառումը.
Տասը տարուց ավելի է ասում եմ, որ մեր հասարակության գլխավոր չարիքներից մեկը խաղադրույքներն են, որոնք հազարավոր ընտանիքներում տարբեր ողբերգությունների պատճառ են դառնում․ ինքնասպանություններ, ֆինանսական ծանր կորուստներ, հոգեկան խնդիրներ և այլն։
Տարեցտարի աճող ծավալներն արդեն դարձել են ազգային անվտանգության հարց։
Իսկ ի՞նչ է անում իշխանությունը. կոսմետիկ օրենսդրական փոփոխություններ, որոնք որևէ ձևով չեն սահմանափակում խնդիրները, իսկ երբեմն նույնիսկ ավելացնում են ծավալները։
Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բանակում ինքնասպանությունների գլխավոր պատճառներից մեկը խաղադրույքներն են։
Հայաստանում պետք է արգելվի խաղադրույք կատարելը, և վերջ։ Այս մասով որևէ կոմպրոմիս, որևէ հետաձգում անելը նշանակում է հաշտ լինել նորանոր ողբերգությունների հետ։
Հայաստանում խաղադրույքների արգելման համար պետք է ընդամենը քաղաքական կամք, ուրիշ ոչինչ։
Սիրելի հայրենակիցներ, կո՞ղմ եք խաղադրույքների արգելմանը, որպեսզի ազատվենք այս համատարած չարիքից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031