Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը դրական է գնահատել ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատանքը

Հունվար 15,2016 20:12

Հունվարի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Օրակարգում վարչության ու ենթակա ստորաբաժանումների  2015 թվականի աշխատանքի ամփոփումն էր:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը քննության առարկա դարձրեց հատկապես թերություններն ու բացթողումները, որոնց պատճառների վերլուծությունն ու վերացումը թույլ կտան բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ կատարողական կարգապահության ամրապնդման, աշխատանքների վերահսկողության և համակարգման մեխանիզմների, չբացահայտված հանցագործությունների, անչափահասների հետ տարվող աշխատանքի խնդիրներին:

150116qaxvarch_10

Ոստիկանության պետն ընդգծեց, որ հանցավորության լավագույն կանխարգելումը անպատժելիության մթնոլորտի բացառումն է, և գնահատելով այդ ուղղությամբ օպերատիվ ծառայությունների աշխատանքը՝ կարևորեց երիտասարդ կադրերի ընտրության, պատրաստման ու նրանց պրակտիկ գործունեության մեջ ընդգրկելու անհրաժեշտությունը:

Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայության պետերին և ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց բարելավել կատարողական կարգապահությունը, ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները հանցագործության դեպքերը բացահայտելու ուղղությամբ, մշակել և գործի դնել հանձնարարականների հսկողության մեխանիզմներ:

Ամփոփելով  խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքը:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031