Լրահոս
Օրվա լրահոսը

«Շանթ»-ի սեփականատիրոջ տան գողության գործն ուղարկվել է ՀՔԾ

Հունվար 18,2016 10:27

Օբյեկտիվ և բազմակողմանի քննության նպատակով՝ զենքի գործադրմամբ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու  վերաբերյալ գործը քննության է ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն
 

2015 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զինված և դիմակավորված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի սեփական տներից մեկը, հրազենի ու դանակի գործադրման սպառնալիքով պահանջել թանկարժեք զարդեր և գումար։ Հիշյալ անձն իր հետ բերված 12 մմ տրամաչափի ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել տանը գտնվող անձանց ուղղությամբ, որի հետևանքով երեք անձինք ստացել են հրազենային վնասվածքներ։

Զինված անձի հանցավոր գործողությունները կանխելու նպատակով  ընտանիքի անդամները դիմադրություն են ցույց տվել, որի ժամանակ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են պատճառվել տուն ներխուժած զինված անձին։ Վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն:

Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031