Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ճշմարիտյանն արդեն գնացել է արձակուրդ, բայց…

Հունվար 20,2016 14:23

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել իր պաշտոնանկության մասին լուրերը, համաձայն որոնց` վարչապետը դժգոհ է Կարեն Ճշմարիտյանի աշխատանքից եւ պատրաստվում է նրա պորտֆելը հանձնել մեկ ուրիշին:

Կարեն Ճշմարիտյանը լրագրողների հարցին ի պատասխան ասաց. «Բամբասանքները չեմ մեկնաբանում» եւ, որ լրագրողներից է լսել այդ լուրերի մասին:

Այն հարցին, թե համաձայն տեղեկությունների՝ մեկնելու եք արձակուրդ ու չվերադառնաք արձակուրդից, պարոն Ճշմարիտյանն ասաց` «Ես արդեն եղել եմ արձակուրդում»:

Նրա խոսքերով. «Ես կուզեի, որ դուք ուշադրություն դարձնեիք ոչ թե այս օբյեկտն ումն է, ով է նախարար, ուշադրություն դարձրեք, թե ով ինչ է անում: Գրում են, խոսում են, իսկ մենք մեր գործն ենք անում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031