Լրահոս
Օրվա լրահոսը

Արամայիս Գրիգորյանը կհայտնվի՞ իրենց պորտֆելներին հրաժեշտ տվող 6 նախարարների շարքում. «Ժողովուրդ»

Հունվար 21,2016 11:08

Առաջիկայում նոր իշխանական կոալիցիայի ձեւավորման հարցը, կարծես թե արդեն մոտենում է հանգուցալուծմանը։ Ըստ այդմ, ակնկալվում են լուրջ փոփոխություններ կառավարության կազմում։ Մասնավորապես, ըստ տարածված տեղեկությունների՝ ՀՀԿ-ՀՅԴ- ԲՀԿ նոր կոալիցիայի ձեւավորման արդյունքում կառավարության ներկայիս կազմից իրենց պորտֆելներին հրաժեշտ կտան 6 նախարարներ, որոնց տեղը կզբաղեցնեն ՀՅԴ-ական եւ ԲՀԿ-ական կադրերը։

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է մի քանի նախարարների հետ՝ պարզելու համար նրանց դիրքորոշումն ու մտավախությունները հնարավոր պաշտոնանկության հեռանկարի շուրջ։

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան

– Պարոն Գրիգորյան, կարծես թե առաջիկայում նոր իշխանական կոալիցիա ձեւավորելու հարցն արդեն վճռված է, եւ ըստ տարածված տեղեկությունների՝ հնարավոր է՝ 6 նախարար պաշտոնանկ արվի, որոնց պորտֆելները կբաշխվեն իշխանական կոալիցիային մաս կազմող ՀՅԴ եւ ԲՀԿ ներկայացուցիչներին։ Այս առնչությամբ ինչ տեղեկություններ ունեք։ Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է, որ Դուք եւս հայտնվեք այդ նախարարների թվում։

– Որպես կոալիցիոն կառավարության կազմում աշխատելու փորձ ունեցող անհատ՝ դրական եմ գնահատում առողջ քաղաքական համագործակցությունը կոալիցիայի ձեւաչափով։ Իսկ ընդհանրապես, նախարարի պորտֆելը քաղաքական պաշտոն է, եւ ցանկացած անհատ քաղաքական որոշմամբ այդ պաշտոնը զբաղեցնելու հետ մեկտեղ պետք է պատրաստ լինի նաեւ, որ նույն քաղաքական որոշմամբ կարող է այդ լիազորությունները փոխանցել մեկ ուրիշին։

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031