Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր մարդ ինքն է նկարում իր կյանքի նկարը. Սիրանուշ Նազանյան

Հունվար 24,2016 14:43

Կյանքի դժվարություններն ու բարդությունները արվեստով հաղթահարելու կարողությունը` նկարչուհի-մոդելավորող Սիրանուշ Նազանյանը ձեռք է բերել հայրենի բնությունից: Երկու տարեկանում ծնողները նկատել են, որ Սիրանուշը շեշտված գույներով` հստակ դիմանկարներ ու գծապատկերներ է նկարում: Նկարչուհին  արդեն երեք տասնամյակ է` իր գործերում սիրտ ու հոգի է դնում, իսկ ապագան տեսնում` իր գույների նման վառ պատկերներով լի:սիրանուշիկ սիրանուշ

Արմավիրի մարզում` Էջմիածնում, ապրող և ստեղծագործող Սիրանուշ Նազանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Յուրաքանչյուր մարդ ինքն է նկարում իր կյանքի նկարը: Իմ կյանքի նկարը արվեստն է : Արվեստը անսահմանափակ, տիեզերական ներդաշնակություն հաղորդող մի ուժ է, որը մարդուն դարձնում է ավելի բարի, հոգեպես գեղեցիկ, ազնիվ ու մաքուր: Իսկ այս գաղափարները իմ կենսակերպն են դարձել շատ վաղուց»:

Նկարչուհի- մոդելավորողը, խոսելով իր ընտրած ճանապարհի մասին՝ ասաց, որ մարդ կարող է ընտրել ցանկացած ճանապարհ, սակայն պետք է զգալ քեզ հոգեհարազատը: «Կյանքում մշտապես ինձ համար առաջնային է եղել ազնվությունը: Եթե արդար ես, ուրեմն ճանապարհդ էլ ազնիվ կլինի, և միշտ արդար` առաջընթացդ: Իմ նկարներում ազգային էլեմենտներն ու խորհրդանիշներն անպակաս են: Անվերջ ստեղծելու, մարդկանց հոգևոր արժեհամակարգը զարգացնելու իմ փորձերը տվել են որոշակի արդյունք»:

Սիրանուշ Նազանյանը, բացի նկարելուց, իր կյանքի երկու կարևոր ստեղծագործություններին է դաստիարակում:

Խոսելով իր համագործակցությունների, ապագայի պլանների և ընտանիքի մասին՝ ասաց, որ բազմաթիվ համագործակցություններ և ցուցահանդեսներ է ունեցել ինչպես Էջմիածնում, այնպես էլ Երևանում: «Ես ցանկանում եմ, որ հայ կանայք չկորցնեն հայուհու կերպարը, և իրենց հագուստների և զարդերի մեջ ունենան ազգային էլեմենտներ: Իսկ այն, որ ընտանիքս ինձ երբեք չի խանգարել՝ ես բազմիցս եմ խոսել: Իմ կյանքի երկու հրաշքները միշտ օգնել են գնահատել ունեցածս: Նրանց դրական էներգիան  ինձ ուժ է տալիս նկարելու և ապագաս ճիշտ պլանավորելու  համար»:

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031