Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է իմաստուն լինես, որպեսզի լինես խաղաղ, իսկ խաղաղ լինելը երջանկություն է». qahana.am

Հունվար 25,2016 15:24

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը

Նվագախումբը հիմնել և ղեկավարում եք 18 տարեկանից: Դուք դա վերագրում եք Աստծո շնորհի՞ն, թե՞ աշխատասիրությանը, անձնական կազմակերպչական որակներին:

18 տարեկանում կար հաջողություն, և նվագախմբի հիմնումը միայն իմ կարծիքը, կամ ամբիցիան չէր: Դա թիմային աշխատանք էր. կար ցանկություն՝ հիմնել նվագախումբ: Երիտասարդ լինելու հանգամանքը մի կողմից խանգարում էր, մյուս կողմից՝ օգնում: Խանգարում էր այն առումով, որ չկար բավարար գիտելիք, և այն ճանապարհը, որ ցանկանում էինք անցնել, շատ երկար և դժվար էր, բայց մյուս կողմից կար եռանդ, գաղափար և չկար ոչ մի խոչընդոտ, որովհետև երբ նվագախումբը ստեղծվեց, ես 18 տարեկան էի և ոչ մի ֆինանսական հավակնություններ չունեինք: Դուք պատկերացնու՞մ եք, ավելի քան 60 երիտասարդ հայ երաժիշտների աշխատելիս, 8-9 ժամ փորձ անելիս: Դա այն բանի շնորհիվ է, որ մենք սիրում էինք երաժշտությունը:

Ձեր հաջողության գրավականը եռա՞նդն է:

Տեսլականն է, եռանդն ու հավատը, որ կարող ենք հաղթել:

Աստծո նախախնամությունը կա՞ դրանում:

Ամեն ինչում կա: Ես կարծում եմ, որ մենք այն ազգն ենք, որի համար Աստծո նախախնամությունը շատ կարևոր է: Եթե հավատում ես՝ կհաղթահարես դժվարությունները: Եթե հավատում ես՝ հզոր ես:

Միգուցե Աստվա՞ծ է ուղարկում այն ուժը, հնարավորությունը, որով հաջողության եք հասնում: Աստվա՞ծ է ձեր մեջ դնում այդ եռանդը, ուժը:

Դա փոխհարաբերություն է: Շատ մարդիկ կան, ովքեր օժտված են Աստծո կողմից, բայց ոչնչի չեն հասել կյանքում: Սա նշանակում է, որ մարդ նույնպես պետք է այդ շնորհն ընկալի, Աստծո շնորհը մարդու համար չպետք է բեռ լինի: Այն մարդիկ, ովքեր մնացել են պատմության մեջ և ում հիշում ենք դարեր ի վեր, եղել են նվիրյալներ:

Դուք երիտասարդ եք, տաղանդավոր, հաջողակ… Արդյո՞ք սա մեծամտանալու առիթ չի տալիս, ինչպե՞ս եք կարողանում ձերբազատվել մեծամտության մեղքից:

Մեծամտանալու հիվանդությունը, որ մարդիկ, ցավոք սրտի, ունեն, անբավարար կրթության, անարժան հաջողության և մարդկային որակների պակասի արդյունք է: Մարդը կարող է մեծամիտ լինել, բայց հոգու խորքում շատ խոցելի լինել: Եթե մի օր հասկանաք, որ ձեզ մյուսներից բարձր եք դասում, դուք կպարտվեք, իսկ մենք խոսում ենք թիմային արվեստի մասին, որը մեծ ճանապարհ է: Եթե մարդ մեծամիտ է, ուրեմն պարտվել է:
Նյութի մանրամասները կարդացեք qahana.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031