Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Հունվար 27,2016 11:13

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Դդմասար, Միջնատուն, Ավշեն, Միրաք, Շենկանի համայնքների, ինչպես նաև Հրազդան-Ջրառատավան, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները (բեռնատար ավտոմեքենաների համար), Գորիս-Սիսիան, Վանաձոր-Ալավերդի, Սոթք-Քարվաճառ և Վայոց ձորի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները:

Նշված ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

ՀՀ ՏԿԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031