Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ինչու նույն եռանդով չէր գործում դեռեւս 2014-ի աշնանից. «Ժողովուրդ»

Հունվար 27,2016 11:50

Զեկույցների մասին հայտնի էր դեռեւս մեկուկես տարի առաջ։ Այսինքն՝ ակնհայտ էր, որ եթե ՀՀ դիվանագիտական կորպուսը միջոցներ չձեռնարկի, ապա այդ փաստաթղթերն, ի վերջո, հայտնվելու են ԵԽԽՎ օրակարգում եւ հաստատվելու են։

Մեկուկես տարի շարունակ ՀՀ դիվանագիտական կորպուսը ձեռքերը ծալած նստած սպասում էր, իսկ Հերմինե Նաղդալյանը եվրոպացիներին հաթաթաներ տալուց բացի՝ ուրիշ ոչինչ չէր կարողանում անել։

Ի վերջո, բոլորը տեղներից շարժվեցին միայն այն ժամանակ, երբ արդեն ակնհայտ էր, որ հակահայկական զեկույցները ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ընդգրկելն այլեւս անխուսափելի է։ Դրանից հետո նոր միայն Հայաստանի դիվանագիտական կորպուսը սկսեց այս խնդրով լրջորեն զբաղվել։ Ավելին՝ այս խնդրի լուծման գործընթացում զբաղվեցին բոլորը, այդ թվում ընդդիմադիր գործիչներն ու քաղաքական ուժերը։ Եվ ամենակարեւորը՝ ողջ գործընթացը վերահսկվում էր ՀՀ նախագահի նստավայրի կողմից։

Գործնականում կարող ենք արձանագրել, որ այս յուրահատուկ համահայկական «մոբլիզացիան» իր արդյունքը տվեց՝ երկու զեկույցներից մեզ համար առավել վտանգավոր որակումներ պարունակող փաստաթուղթը մերժվեց եւ վերադարձվեց ԵԽԽՎ քաղաքական ու ժողովրդավարության հարցերի հանձնաժողով։

Հատկապես այս ամենից հետո հարց է ծագում՝ Հայաստանի դիվանագիտական կորպուսը ինչու նույն եռանդով չէր գործում դեռեւս 2014-ի աշնանից, երբ հայտնի դարձավ, որ նման զեկույցներ են նախապատրաստվում։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031