Լրահոս
Օրվա լրահոսը

Աստվածատուր Պետրոսյան. «Հայկական բանակը համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին»

Հունվար 28,2016 14:04

«Ասօրվա բանակը ստեղծվել է մեր մայրերի, քույրերի անափ համբերությամբ»,- Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին, «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Արծիվ մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Աստվածատուր Պետրոսյանը:

Նա նշեց, որ հայկական բանակը համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին.  «Մարտունակ, ուժեղ եւ մշտապես մարտական պատրաստվածությունը ու փորձը իրականացնող, Եվրոպայի, աշխարհի, Ռուսաստանի փորձը իրականացնող ռազմաստրատեգիական, բայց այնուհանդերձ ազգային բանակ է, որովհետեւ պոտենցիալով զինված է մի գաղափարախոսությամբ, մի սերունդով, որ աճել է մեր աչքի առջեւ»:

Աստվածատուր Պետրոսյանը  ասաց, որ այնուամենայնիվ, բանակն ունի իր խնդիրները, եւ այդ չի դնում միայն հրամանատարը, այլ ամբողջ կոլեգիան: Այդ խնդիրները քննարկվում են գերագույն գլխավոր հրամանատարի մոտ եւ հիմնական խնդիրները հաստատվում են. «Այսօր բանակի առջեւ դրված խնդիրներում սպառազինության մրցավազքը չկա, պրոֆեսիոնալիզմի բարձրացման խնդիրն է, եւ բանակի զարգացման խնդիրների մեջ ընդգրկված են այսօր Հայաստանում կրթությունը եւ էլիտար սպայության մակարդակը բարձրացնելը: Առաջնահերթ խնդիր է գլխավոր շտաբի ակադեմիայի բացման հնարավորությունը, որը դրված է, եւ շուտով դրա պտուղները կունենանք: Բանակի խնդիրներից է՝ ժամանակակից տեխնիկայով հարստացնելով, ռազմաստրատեգիական առումով ինչքան հնարավոր է ճիշտ ժամանակին կարողանալ ապահովել բանակի եւ ժողովրդի անվտանգությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031