Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն մտահոգված է ՀՀ-ում երեխաների և մեծահասակների իրավունքների պաշտպանությամբ

Հունվար 28,2016 14:51

ԵԽԽՎ Սոցալական իրավունքների պաշտպանության հանձնաժողովը երեկ ներկայացրել է նոր զեկույց` Հայաստանում երեխաների, ընտանիքների և փախստականների իրավունքների պաշտպանության հարցերով:

Հանձնաժողովն իր եզրակացություններում ամրագրել է, որ  իրենց ուսումնասիրության առարկա 34 դեպքերից 9-ը համահունչ են Սոցիալական խարտիայի պահանջներին, 18-ը համահունչ չեն, իսկ դեպքերից 7-ի պարագայում անհրաժեշտ է լրացուցիչ քննություն: Զեկույցում ամրագրված է նաև, որ 2013-ին Հայաստանը ձախողել է երեխաների և փախստականների համար ապահով աշխատանքային պայմաններ և բժշկական ծառայություներ ստանալու իրավունքի ապահովումը :

Դրական առաջընթացին զուգահեռ ԵԽԽՎ հանձնաժողովը մտահոգություն է հայտնում, որ եվրոպական չափանիշներին և Սոցիալական խարտիայի համապատասխան առողջապահական քաղաքականությանը ոչ համապատասխան մի շարք երևույթներ կան Հայաստանում: Հատկապես մտահոգիչ է 15-ից ցածր տարիքային խմբում գտնվող երեխաների՝ դասերի հաշվին աշխատելը, աշխատանքային ժամի` եվրոպական չափանիշներին չհամապատասխանելը, հաճախ նման աշխատանքը հնարավոր չէ կոչել սպիտակ աշխատանք, կատարված աշխատանքին ոչ համապատասխան վճարումը:

ԵԽԽՎ հանձնաժողովը մտահոգություն է հայտնում նաև, որ ՀՀ օրենսդրությունը չի պաշտպանում 18-ից ցածր տարիքային խմբում գտնվող երեխաներին սեռական շահագործման բոլոր ձևերից, համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել փողոցում գտնվող երեխաների իրավունքները պաշտպանելու համար: ԵԽԽՎ հանձնաժողովն արձանագրում է, որ գիշերային  աշխատանքի օրենսդրական կարգավորումները համապատասխան պաշտպանություն չեն ապահովում հղի կանանց և նոր ծննդաբերած կանանց նկատմամբ: ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում, որ Հայաստանում ապահովված չէ նաև անապահով տարեցների` սոցիալական աջակցություն ստանալու իրավունքը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031