Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ի կողմից ձերբակալված խմբի գործում որոշ մարդկանց դերակատարությունը շատ է շահարկվում»

Փետրվար 01,2016 22:45

«Երկու միջնորդություն մենք մուտքագրել ենք: Սպասում ենք մոտակա օրերին, մոտ երկու-երեք օրվա ընթացքում, որ մեր միջնորդությանը պատասխանեն: Առաջինն անհապաղ պետք է որոշում կայացնեն նրան Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն տեղափոխելու մասին»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը:

Նրա խոսքերով՝ երկրորդ միջնորդությամբ խնդրում են Վահան Շիրխանյանին հարցաքննել եւ փոխել խափանման միջոցը. «Մեկը մյուսից կախված չէ: Տարբեր բաներ են: Մենք այս երկու օրը կսպասենք, տեսնենք ինչ պատասխան են տալիս: Եթե բացասական եղավ, միանշանակ կբողոքարկենք: Գտնում ենք, որ արդեն երկու ամիս ընթացող քննչական գործողություններին մենք փորձել ենք չխանգարել, որպեսզի իրենք հնարավորության սահմաններում տեսնեն ինչ է տեղի ունեցել, ով ինչ է ուզեցել անի»:

Տիգրան Տեր-Եսայանը նշեց, որ եկել է մի պահ, որ պետք է գործողություններ կատարվեն. «Գործողություններ ասելով ի նկատի ունեմ համարժեք մարդկանց կալանավորելու եւ ձերբակալելու: Ինձ թվում է, որ ոչ մեկին պետք չէ էմոցիաների եւ բարդույթների մեջ մտնեն ու այս հարցին ավելի հանգիստ ձեւով լուծում է պետք տալ: Այս գործում որոշ մարդկանց դերակատարությունը շատ է շահարկվում»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29