Լրահոս
Օրվա լրահոսը

«Իբրեւ թե բարեփոխում ենք դատական համակարգը, բայց առանց անկախ դատարաններ ունենալու». Անուշ Սեդրակյան

Փետրվար 02,2016 14:09

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այսօր անդրադարձավ ԵԽԽՎ-ում ընդունված ու չընդունված հակահայկական բանաձեւերին, խոսել դրանց հետեւանքների մասին:

Նման բանաձեւերի հայտնվելը ԵԽԽՎ-ում, տիկին Սեդրակյանը պայմանավորեց Հայաստանի վարկանիշով:

«Պետական վարկանիշը կարեւոր գործոն է դիվանագիտական ամբիոններում, իսկ հայտնի է, որ Հայաստանը շատ միջազգային կազմակերպությունների գնահատականներով, հաստատվել է մասամբ ազատ երկիր, բիզնես նախաձեռնությունները խեղդող, մենաշնորհները առաջ քաշող պետություն: Այս գնահատականները չեն խոսում Հայաստանի օգտին ու խաթարում են նրա միջազգային վարկանիշին»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Անուշ Սեդրակյանը:

Նա կարեւորեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցչականությունը, դիվանագիտական կոնտակտներ հաստատելու հնարավորության հարցերը. «Ցանկացած պետություն իր վարկանիշով ազդում է այլ պետությունների որոշումների վրա: Եթե չունես վարկանիշ, գտնվում ես փլվող ինտեգրացիոն միավորի շրջանակներում, եթե ժողովրդավարությունը քո երկրում, մեղմ ասած, իմիտացիոն ժողովրդավարություն է, պարզ չէ՞ որ բոլոր այդ որոշումները կանխատեսելի կլինեն»:

Տիկին Սեդրակյանի խոսքով, շատ փորձագետներ մեղադրանքներ են հնչեցնում ԵՄ-ի նկատմամբ, թե Հայաստանի հանդեպ երկակի չափանիշներ են կիրառում, բայց. «Ես հակադարձում եմ հարցով՝ իսկ Հայաստանում երկակի ստանդարտներ չե՞ն կիրառում: Ցույց ենք տալիս, որ իբրեւ թե բարեփոխում ենք դատական համակարգը, բայց առանց անկախ դատարաններ ունենալու, բարեփոխում ենք բիզնես ոլորտն՝ առանց բիզնես ունենալու: Այս ջայլամի քաղաքականությունն անընդունելի է աշխարհում, մենք ապրում ենք թափանցիկ աշխարհում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29