Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժական թեյեր

Փետրվար 03,2016 11:30

Հայտնի է, որ տարատեսակ խոտաբույսերից պատրաստված թեյերը բարերար ազդեցություն ունեն մեր օրգանիզմի վրա: Օրինակ աղեփքության ժամանակ անհրաժեշտ են հավասար քանակությամբ քեմոնի, ռազինա սովորական, անիսոնի սերմեր, երիցուկ, անանուխ։ Սերմերը տրորել կամ աղալ, որպեսզի եթերային յուղերը լուծվեն ջրում։ Մեկ թեյի գդալ խառնուրդին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր, քամել եւ ավելացնել 1-2 ճաշի գդալ մեղր։ 10 րոպե թրմել։

Աղեփքության դեպքում խորհուրդ է տրվում նաեւ օրվա ընթացքում օգտագործել 4–10 հատ հիլ։Կամ` երիցուկի եւ խնկածաղիկի վերգետնյա մասերը 1:1 հարաբերությամբ խառնել իրար։ Մեկ ճաշի գդալ խառնուրդին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր, եռացնել 10 րոպե։ Խմել օրը երկու անգամ, մեկ բաժակ։

Մեկ ճաշի գդալ սամիթի սերմերին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր։ Թրմել 20-30 րոպե։ Օգտագործել 1/2 բաժակ` օրը երկու անգամ` ուտելուց առաջ։

tey8-2

Թեյերը հիմնականում ունեն միզամուզ հատկություն: Կան մարդիկ, որոնց մոտ խնդիր է դառնում, ուստի առաջարկվում է վերցնել 4-ական մաս գիհու պտուղներ եւ արջախաղողի տերեւներ, մեկ մաս մատուտակ։ Մեկ ճաշի գդալ խառնուրդը 15-20 րոպե թրմել երկու բաժակ եռման ջրի մեջ, քամել։ Ըմպել մեկական ճաշի գդալ` օրը երեք անգամ։

Նմանատիպ մեկ այլ թեյ էլ կարող եք պատրաստել` վերցնելով գիհու պտուղներ, ձիաձետ, սեզի կոճղարմատ` 2:2:1 հարաբերությամբ։ Մեկ ճաշի գդալ հումքի վրա լցնել երկու բաժակ եռման ջուր։ Թրմել 15–20 րոպե, քամել եւ ըմպել օրը երեք անգամ` մեկ ճաշի գդալ։

Միզամուղ եւ բուժական թեյ է համարվում հետեւյալ հավաքը. հավասարաչափ սամիթի սերմ, մաղադանոս, նեխուրի եւ ծնեբեկի արմատներ։ Մեկ ճաշի գդալ խառնուրդի վրա ավելացնել մեկ բաժակ սառը ջուր եւ թրմել մոտ վեց ժամ։ Որից հետո մոտ տասնհինգ րոպե եռացնել, քամել եւ ըմպել օրվա ընթացքում մի քանի անգամ։

Կամ կարող եք փորձել հետեւյալ բուսական թեյը: Վերցնել 10-ական գրամ տերեփուկի ծաղիկներ եւ մատուտակի արմատ, 30 գրամ արջախաղող։ Մեկ ճաշի գդալ հումքի վրա լցնել մեկ բաժակ եռման ջուր։ Թրմել 20-30 րոպե, քամել։ Ըմպել օրը երեք անգամ` մեկ ճաշի գդալ։

Լեղամուղ թեյ պատրաստելու համար վերցնել հավասարաչափ եղերդակի եւ խատուտիկի արմատներ, անթառամ։ Այս խառնուրդից մեկ ճաշի գդալ 5–10 րոպե եփել մեկ բաժակ եռման ջրում։ Խմել գոլ վիճակում` օրը երեք անգամ։

Կամ վերցնել չորս մաս` անթառամ, երկու մաս` ջրառվույտ։ Մեկ ճաշի գդալ խառնուրդը եփել երկու բաժակ ջրում, թրմել մեկ ժամ, քամել։ Խմել օրը երեք անգամ` ուտելուց կես ժամ առաջ։

Չափից դուրս լարվածությունը թանկ Է նստում առողջության վրա, քանզի հանգեցնում Է Էներգիայի կորստի։ Հանգստացնող թեյ պատրաստելու համար անհրաժեշտ է մեկական թեյի գդալ կիտրոնի կեղեւի եւ թրթնջախոտի մանրացրած խառնուրդը եփել մեկ բաժակ ջրում, ամուր փակել եւ թրմել 15-20 րոպե, քամել, ավելացնել մեկ թեյի գդալ կատվախոտ։ Կարելի է ավելացնել քիչ եռման ջուր։ Խմել մեկ թեյի գդալ մեղրով։

Նյարդային խանգարումների, գլխապտույտների եւ շնչարգելության ժամանակ վերցնել հավասարաչափ` առյուծագի, չորածաղիկ, ալոճենու ծաղիկներ, երիցուկ։ Երեք ճաշի գդալ խառնուրդին` երեք բաժակ եռման ջուր։ Թրմել թերմոսում ողջ գիշեր։ Առավոտյան քամել, ընդունել օրը երեք անգամ` 100-ական գրամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Ախորժակի վատացման ժամանակ առաջարկվում է այն խթանող թեյեր. երկուական մաս դառը օշինդր եւ հազարատերեւուկ, մեկ մաս խատուտիկի արմատ։ Մեկ ճաշի գդալ հումքը 20 րոպե թրմել մեկ բաժակ եռման ջրում, քամել։ Ըմպել մեկական ճաշի գդալ` ուտելուց 30 րոպե առաջ։

tey8-1

Կամ` վերցնել հավասարաչափ դառը օշինդր եւ ջրառվույտ։ Այս խառնուրդից մեկ ճաշի գդալը 20֊30 րոպե թրմել մեկ բաժակ եռման ջրում, քամել։ Ըմպել մեկական ճաշի գդալ` ուտելուց 30 րոպե առաջ։

Քրտնամուղ թեյ կարելի է պատրաստել հավասար քանակությամբ ազնվամորու պտուղների եւ լորենու ծաղիկների միջոցով։ Մեկ ճաշի գդալ հումքը թրմել մեկ բաժակ եռման ջրի մեջ, քամել եւ խմել։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
02.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29