Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ է Վարդենյաց լեռնանցքը

Փետրվար 07,2016 19:31 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ի ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Սոթք–Քարվաճառ, Ալագյազ–Արթիկ և Ուրասար–Կաթնաղբյուր ավտոճանապարհները:

Ապարան–Ծիլքար, Վայք-«Զանգեր», Գորիս-«Զանգեր» ճանապարհահատվածներին տեղ–տեղ առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում, Քաջարան–Մեղրի ավտոճանապարհի 31-35-րդ կմ–ին (Մեղրիի սար), Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ, Սևան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով, իսկ ճամբարակում և Վարդենիսում բուք է:

Կապան–Գորիս–Սիսիան ճանապարհահատվածին, ինչպես նաև Ճամբարակ քաղաքում մառախուղ է:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: