Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հոկտեմբեր 27,2026 13:05 Share
Աջակցեք aravot.am-ին

⛅️ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
հոկտեմբերի 27-ից նոյեմբերի1-ը

🟧 Երևանում 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան, 29-30-ին, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

🟧 Հանրապետության տարածքում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 28-ին ուշ երեկոյան, նոյեբերի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, հոկտեմբերի 29-30-ին, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել