Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհահատվածներ

Փետրվար 08,2016 10:30 Share

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Արթիկ-Ալագյազ, Վայք-Սարավան, Զանգեր-Գորհայք ավտոճանապարհներին փետրվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բուք է, հանրապետության ամբողջ տարածքում տեղում է ձյուն:

Վայք – Սարավան, Նոյեմբերյան – Կիրանց ճանապարհահատվածները և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են ծանրաքաշ մեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել