Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Ավագյան.ՀՊՄՀ-ում 10.000 ուսանող առցանց ուսուցմամբ կրթություն է ստանում

Փետրվար 16,2016 13:31

Համաշխարհային կրթական կառուցվածքում ուսուցման նոր ձևաչափը` Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների շրջանում բավականին հետաքրքրություն է առաջացրել: ՀՊՄՀ Կրթական բարեփոխումների և որակի բարձրացման վարչությունը նախորդ տարվա հունիս-հուլիս ամիսներից սկսել է առցանց ուսուցման գործընթացը: Ինտերակտիվ ուսուցումն այլևս իրականություն է, որը կրթության ոլորտում նոր ու օպերատիվ գործոն է:

ՀՊՄՀ-ի Կրթական բարեփոխումների և որակի բարձրացման վարչության պետ Մկրտիչ Ավագյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք այս աշխատանքներն սկսեցինք դեռևս անցած տարվանից: Սկզբում ներառեցինք առաջին կուրսի ուսանողներին: Եվ փորձը ցույց տվեց , որ իրականացրած կրթական ծրագիրն իսկապես տվեց ցանկալի արդյունք: Դասախոսական կազմը` aspu.am կայքի «classroom» հավելվածի համացանցային տիրույթի միջոցով, թեմատիկ նյութերը հասանելի են դարձնում ուսանողին: Դասախոս-ուսանող կապը մշակված պարզ մեխանիզմ է` էլեկտրոնային տարբերակով»:

«Մենք մեր առջև ունենք համաշխարհային փորձը: Առցանց ուսուցումը` նորագույն տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում սովորական երևույթ է, որը մեր կրթական ոլորտում առաջին քայլերն է անում: Այսօր կարող ենք ասել, որ ՀՊՄՀ-ում 10.000 ուսանող առցանց ուսուցմամբ կրթություն է ստանում: Տեսական գիտելիքների արտահոսքն ապահովում են դասախոսները: Ամեն ինչ արվում է ինֆորմացիան ուսանողին ավելի դյուրին և մատչելի դարձնելու համար»,-ասում է Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Կրթական բարեփոխումների և որակի բարձրացման վարչության պետը:

Խոսելով համացանցային ուսուցման առավելությունների, ուսանողներին բավարար մակարդակով մասնագիտական թեմաների, հնարավոր բարդությունների ու թերությունների մասին՝  Մ.Ավագյանն ասաց, որ համալսարանն ապահովված է նորագույն տեխնիկայով, և ուսանողներից յուրաքանչյուրն իր սմարթ հեռախոսների միջոցով կարող է հետևել, աշխատել նոր` առցանց տարբերակով: Այն ուսանողները, որ չունեն համակարգիչ, հեռախոս` ՀՊՄՀ-ի հատուկ լսարաններում կարող են օգտվել համակարգիչներից, և լրացնել բաց թողածը: «Հատուկ ծածկագրերն ու համալսարանի ստեղծած էլեկտրոնային էջերը` յուրաքանչյուր ուսանողի հնարավորություն է ընձեռում տեսնել հանձնարարությունները, դրանց ներկայացման վերջնաժամկետներն ու առաջիկա անելիքները»:

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29