Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն է որոշել, թե ով պետք է լինի սահմանամերձ Բերքաբերի դպրոցի տնօրենը

Փետրվար 17,2016 12:53

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը 2016թ. փետրվարի 15-ին թիվ 22-Ա որոշմամբ լուծել է Բերքաբերի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Վոլոդյա Բալասյանի հետ 2014թ. հունվարի 14-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Նույն օրը մարզպետն ընդունել է 21-Ա որոշումը, որում ղեկավարվելով «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով եւ 16-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 28.1 կետով, հիմք ընդունելով ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի 2016թ. փետրվարի 5-ի 01/1278-16 գրությունը, որոշել է Գայանե Խուդավերդյանին նշանակել «Բերքաբերի միջնակարգ դպրոց» ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում եւ նրա հետ կնքել 5 տարով աշխատանքային պայմանագիր:

Զանգահարեցինք Վոլոդյա Բալասյանին: Նա ասաց, որ ինքը հոգեկան ապրումների մեջ է, չի կարող երկար խոսել: Ասաց. «Ես Վաչե Գաբրիելյանին չեմ ճանաչում, նրան միայն հեռուստացույցով եմ տեսել, ինչո՞ւ նա պետք է որոշի իմ ճակատագիրը»:

Վ. Բալասյանը հայտնեց, որ ինքը մասնագիտությամբ բանասեր է, 13 տարի դասավանդում է Բերքաբերի միջնակարգ դպրոցում, այսօր դիմում է գրել աշխատանքից ազատվելու համար:

Զանգահարեցինք Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանին: Նա հայտնեց, որ մրցույթ է անցկացվել Բերքաբերի դպրոցի տնօրենի պաշտոնի համար, սակայն դպրոցի կառավարման խորհրդի կազմը թերի լինելով՝ խորհուրդը որոշում չէր կարող ընդունել: 5 օրից նորից է խորհուրդը հավաքվել, սակայն որոշում կայացնելու համար անդամների թիվը կրկին անբավարար է եղել: Այդ պատճառով, օրենքի համաձայն, դպրոցի տնօրենի թեկնածուների փաստաթղթերն ուղարկվել են փոխվարչապետին, նա էլ որոշել է, թե ով պետք է լինի Բերքաբերի դպրոցի տնօրեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գայանե Գևորգյան says:

    Չէ, սա ուղղակի զավեշտ է․ ես չեմ կարծում, որ Վաչէ Գաբրիելյանը խնդիր ունի որոշելու, թե ասենք սահմանամերձ գյուղի դպրոցի տնօրեն ով պիտի լինի։ Վերնագիրն էս առումով տարրեր ունի, իհարկե, քանի որ նյութի վերջում էլ գրվածա, որ ըստ օրենքի եթե հանձնաժողով չի հավաքվել կա ընթացակարգը․․․․
    Ես չեմ ուզում մտածել, որ Խուդավերդյանի հարցը հասել է էդքան վերև, որ իրեն նշանակեն։ Բայց իմ մտահոգությունն այլ է և արժե, որ լրագրողները զբաղվեն էս հարցով ու գտնեն ։ Դպրոցի նախկին տնօրեն Վլադ Բալասանյանը, երիտասարդ, նորարար մտածողությամբ ադեկվատ մերդ էր, ում իր աշակերտները անչափ սիրում էին, և ով բաց էր՝ դպրոցում նորարարություններ մտցնելու։ Նրա շնորհիվ շատ հաջող համագործակցություն էր ստեղծվել ԱՅԲ դպրոցի հետ, փորձի փոխանակում ուսուցիչների և աշակերտների միջև․․․․ և այլն և այլն․․․․
    Արժեր մի հետազոտում անել, թե այդ ում թեթև ձեռքվ կամ ու հրահրմամբ է երիտասարդը ազատվել գործից և նշանակվել; այդ տիկինը՝ ընդ որում՝ Խուդավերդյաննեը այդ գյուղի կեսն են առնվազն։ Տնօրենը բավակնին տարիքով ու կարծրացած մտածողությամբ ստանդարտ մոտիվներով մի կին, ով թերևս էդ պաշտոնի կարիքը բնավ չուներ։ Իսկ փոխարենը, արձակում են երիտասարդ մի մարդու, ով նաև ընտանիքով եկել բնակվում է գյուղում։ Փաստորեն, ՈՄԱՆՔ տեղում, նպաստում են գյուղից մարդկանց հեռանալուն, մինչդեռ մեր ողջ գործունեությունը միտված է մարդկանց տեղում պահել ու պայմաններ ստեղծելուն․․․․

    Ճշիտ լրագրողը կփորեր նաև գյուղապետի ու գյուղապետարանի թեմաները․․․․

  2. zaven says:

    Իհարկե ցավալի է, որ երիտասարդ, շնորհալի, իր գործի նվիրյալ մարդը հրաժեշտ է տալիս սիրած գործին, բայց հարցեր են առաջանում, ինչու”այդ խորհուրդ կոչվածը չի հավաքվում, ո”վ է մեղավոր, նրանց նիստը բոյկոտելու փաստը ինչպես կարելի է պատճառաբանել, ո”վ է սահմանում այդպիսի անհասկանալի ընթացակարգ, որ գործին անտեղյակ մարդը որոշում կայացնի, ինչ որ կասկածելի փաստաթղթերի հիման վրա։ Լրագրողը ասենք թե փորփրեց, ինչ որ բացահայտումներ արեց, ո”վ է բանի տեղ դնողը, անիմաստ է, պատը կմնա պատ․․․

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29