Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների հետ

Փետրվար 18,2016 20:25

Այսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների հետ։ Քննարկվել է դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տված եզրակացությունն ու այն քայլերը,  որ պիտի արվեն՝ զեկույցում առկա մտահոգությունները լուծելու համար։

ԲՀԿ նախագահը ներկայացրել է կուսակցության մոտեցումները եւ առաջարկները՝ մշակվող Ընտրական Օրենսգրքի վերաբերյալ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները նշել են,  որ անչափ կարեւոր է, որպեսզի նոր Ընտրական Օրենսգրքի շուրջ լինի հնարավորինս լայն կոնսեսուս քաղաքական ուժերի միջեւ։

ԲՀԿ ղեկավարը տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն պատրաստ է գործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց նպատակը ընտրակեղծիքների դեմ գործուն եւ աշխատող մեխանիզմներ մշակելն ու լայն համաձայնությամբ Ընտրական Օրենսգիրք ընդունելն է։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29