Լրահոս
Օրվա լրահոսը

Չիչխանի յուղը՝ մաշկային հիվանդությունների դեմ

Փետրվար 20,2016 11:30

Միշտ չէ, որ լավ, սննդարար մթերքը վերացնում է մեր օրգանիզմի խնդիրները: Երբեմն, որոշ հիվանդությունների ժամանակ անհրաժեշտ է նաեւ հանգիստ թողնել մեր օրգանիզմին եւ «չսնել»: Օրինակ՝ մաշկային հիվանդությունները բուժելու համար արդյունավետ միջոցներից մեկն է համարվում սովաբուժությունը: Նախապես խորհրդակցել բժշկի հետ եւ ինքնաբուժում չանել:

Մաշկային բոլոր հիվանդությունների դեպքում չիչխանի յուղը արտակարգ բուժամիջոց է: Խմել ամեն օր 2 միլիգրամ կամ օգտագործել չիչխանայուղի 5 տոկոսանոց քսուքը: Չիչխանի յուղը օգնում է մաշկային ինֆիլտրատների ներծծմանը, իջեցնում է այտուցվածությունը, վերացնում կարմրությունը, ցավը,  այրոցները, քորը, թեփոտումը եւ այլն:

Չիչխանի պտուղները պարունակում են վիտամիններ C, E, P, K, B1, B2, B6, կարոտին եւ այլն, ինչպես նաեւ խնձորաթթու, գինեթթու, ֆոլաթթու, շաքար, սերմերը՝ յուղ, տոկոֆերոլ, կարոտին (A-նախավիտամին): Չիչխանի յուղն օգտագործվում է նաեւ վերքերի, աչքի եղջերաթաղանթի վնասվածքների, այրվածքների, էկզեմայի, ստամոքսի խոցի բուժման համար։

Վերցնել ձկան յուղից եւ մեղրից 1:1 հարաբերությամբ պատրաստված քսուքը եւ քսել մաշկի վնասված մասերին: Օգտակար է նաեւ կարտոֆիլի հյութից եւ մեղրից պատրաստած համասեռ խառնուրդը, որն ունի ուժեղ հակաբորբոքային հատկություն:

1-2 գդալ երիցուկի չորացրած ծաղիկների վրա լցնել 2 բաժակ եռման ջուր եւ 10-15 րոպե դնել գոլորշու վրա:  Հովացնելուց եւ քամելուց հետո վրան ավելացնել  1-2 գդալ մեղր: Օգտագործել թրջոցների տեսքով:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
19.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29