Լրահոս
Օրվա լրահոսը

Բախվել են բեռնատար ու մարդատար ГАЗель-ներն ու Mitsubishi-ն. բժիշկները պայքարում են 2 վիրավորների կյանքի համար. shamshyan.com

Փետրվար 23,2016 10:31

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում բախվել են մարդատար ГАЗель մակնիշի 22 48 Տ համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 10 QC 002 համարանիշի և բեռնատար ГАЗель մակնիշի 206 UՏ 65 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, որոնց էլ շտապ օգնության բրիգադն օպերատիվորեն տեղափոխել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ մարդատար ГАЗель-ը սպասարկում է թիվ 46 երթուղին, իսկ բեռնատարն էլ զբաղվում է կաթնամթերքի առաքմամբ:

 

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29